Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԳՅՈՒՏԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 58. Գրավոր ապացույցի ձևերը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 58. Գրավոր ապացույցի ձևերը

1. Գրավոր ապացույցը կարող է տրամադրվել ԱՀՊ պայմանագրի 32-րդ հոդվածի համաձայն` Միջազգային նախնական փորձաքննության մարմնի կողմից կամ այլ արտոնագրային գերատեսչության կողմից, որի հետ պետական լիազոր մարմինը կնքել է համապատասխան պայմանագիր։

2. Եթե արտոնագիր տալու գործընթացի համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր ապացույցի տրամադրումն ավարտված չէ, ապա դրա մասին հայտատուն տեղեկացնում է պետական լիազոր մարմնին՝ սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում։

Այս տեղեկատվության հիման վրա պետական լիազոր մարմինն ընդհատում է արտոնագիր տալու գործավարությունը։ Գործավարությունը շարունակվում է, եթե հայտատուն, սույն հոդվածի համաձայն, գրավոր ապացույց է ներկայացնում սահմանված ժամկետից հետո` մինչև երեք ամիսը լրանալը։ Եթե սահմանված ժամկետում գրավոր ապացույցը սույն հոդվածի համաձայն չի ներկայացվում, ապա արտոնագրի գործողությունը դադարեցվում է տասներորդ տարին լրանալուն պես։

3. Եթե գրավոր ապացույցը ներկայացվում է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, ապա արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը ներկայացնում է գրավոր ապացույցի հիմք հանդիսացող բոլոր այլ արտոնագրերի ցանկը և պատճենները, ներառյալ՝ մերժված հայտերի և դրանց տվյալների ցանկը։ Գրավոր ապացույցին արտոնագրերի պատճենները և ցանկը չներկայացնելու դեպքում այն համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

4. Եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ սույն հոդվածի համաձայն ներկայացված գրավոր ապացույցը կեղծված է կամ ճիշտ չէ, ապա արտոնագիրը ճանաչվում է անվավեր։

5. Գրավոր ապացույց չունենալու դեպքում արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը կարող է պահանջել, որ պետական լիազոր մարմինը համապատասխան պետական տուրքի վճարման դիմաց ձեռք բերի անհրաժեշտ տվյալներ կամ կարծիքներ, որոնք որպես հիմք կօգտագործվեն սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն` եզրակացություններից որևէ մեկը հրապարակելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։