Հոդված 69. Հարկադրական լիցենզիան
Հոդված 69. Հարկադրական լիցենզիան
1. Ցանկացած անձ կամ Հայաստանի Հանրապետությունը, առանց արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) համաձայնության, դատարանի որոշմամբ կարող է օգտագործել պահպանվող գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը (հարկադրական լիցենզիա), եթե՝
1) դա պահանջում է հասարակության շահերը, մասնավորապես՝ ազգային անվտանգության, սննդի, առողջապահության կամ կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառները.
2) արտոնագրատերը կամ լիցենզառուն արտոնագրային իրավունքներն օգտագործում է անբարեխիղճ, մասնավորապես, երբ օգտագործման ձևերը հակասում են ընդունված կանոններին` սահմանափակելով մրցակցությունը.
3) գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը հայտը ներկայացնելու թվականից` 4 տարվա կամ արտոնագիր (վկայագիր) տալու օրվանից հետո` 3 տարվա ընթացքում (ընդ որում, պետք է կիրառվի ավելի ուշ լրացող ժամկետը), չի օգտագործվել կամ օգտագործվել է անբավարար։
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը հարկադրական լիցենզիաները տրամադրում է հանգամանքներին ծանոթանալուց և իրավատիրոջը լսելուց հետո։
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրական լիցենզիաները տրամադրվում են, եթե դիմում ներկայացնող անձն ապացուցում է, որ ինքը փորձել է իրավատիրոջ հետ կնքել լիցենզային պայմանագիր ողջամիտ առևտրային ժամկետում, և որ այդպիսի փորձերը չեն հաջողվել այդ ժամկետում։
4. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում, եթե հայտարարվել է ռազմական կամ արտակարգ դրություն։