Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 62. Արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննությունը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 62. Արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննությունը

1. Փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինն ստուգում է հայտի անհրաժեշտ և սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանված կարգի պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզում է ներկայացված արդյունաբերական նմուշի համապատասխանությունը սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին, բացառությամբ 2-րդ մասի։

2. Եթե փորձաքննության արդյունքում պետական լիազոր մարմինը պարզի, որ՝

1) հայտը համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա որոշում է կայացնում արդյունաբերական նմուշի գրանցման մասին և հայտատուի կողմից համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում արդյունաբերական նմուշին վերաբերող տվյալները մուտքագրում է գրանցամատյան և այդ մասին տեղեկություններ է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում.

2) հայտը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա հայտը մերժում է մասնակիորեն կամ ամբողջությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։