Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27. Արդյունաբերական նմուշի գրանցումից բխող իրավունքների սահմանափակումները

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 27. Արդյունաբերական նմուշի գրանցումից բխող իրավունքների սահմանափակումները

1. Արդյունաբերական նմուշի իրավատերը կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձն իրավունք չունի արգելելու պահպանվող արդյունաբերական նմուշ ներառող կամ այն մարմնավորող արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե այդ արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

2. Արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաև արդյունաբերական նմուշ ներառող կամ այն մարմնավորող արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա այլ երկրում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։