Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Պետական լիազոր մարմինը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 5. Պետական լիազոր մարմինը

1. Պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝

1) արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու կամ դրանք գրանցելու հայտերի ընդունումը.

2) արտոնագրերի և վկայագրերի տրման և դրանց գրանցման հետ կապված գործընթացների անցկացումը.

3) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցամատյանների և սույն օրենքով նախատեսված այլ գրանցամատյանների վարումը և պահպանումը.

4) արդյունաբերական սեփականության իրավունքներին վերաբերող համապատասխան տեղեկատվական ծառայությունների ապահովումը.

5) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը.

6) ԱՀՊ պայմանագրի ընթացակարգով ներկայացվող միջազգային և Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ներկայացվող եվրասիական հայտերի համար որպես ստացող պետական մարմին հանդես գալը.

7) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը:

2. Պետական լիազոր մարմինն ունի պաշտոնական տեղեկագիր, որի մեջ հրապարակում է տեղեկություններ գյուտերի և օգտակար մոդելների տրված արտոնագրերի, գրանցված արդյունաբերական նմուշների վկայագրերի մասին, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։

3. Սույն օրենքի համաձայն` պետական լիազոր մարմինը սահմանում է կանոններ, կարգեր և այլ իրավական ակտեր, որոնք վերաբերում են արդյունաբերական սեփականության իրավունքների ձեռքբերմանը կամ գրանցմանը (այդ թվում՝ իրավունքների փոխանցման և լիցենզային պայմանագրերով) և դրանց պահպանմանը, գրանցամատյանների վարմանը և պահպանմանը, տեղեկությունների հրապարակմանն ու փոխանակմանը, ինչպես նաև հավատարմատարների որակավորման քննությունների անցկացմանն ու գրանցմանը։

4. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որն իր հաստատած կարգով լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, և որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում: Բողոքարկման խորհուրդը գործում է պետական լիազոր մարմնի հաստատած կանոնադրության հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։