Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԳՅՈՒՏԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Արտոնագրից բխող բացառիկ իրավունքը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 16. Արտոնագրից բխող բացառիկ իրավունքը

1. Գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագրով արտոնագրատիրոջը բացառիկ իրավունք է տրվում արտոնագրված օբյեկտն օգտագործելու իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները, ինչպես նաև երրորդ անձանց արգելելու՝

1) եթե արտոնագրի առարկան արտադրանք է՝ առանց իր թույլտվության պատրաստել, օգտագործել, առաջարկել վաճառքի, վաճառել կամ այդ նպատակներով ներմուծել այդ արտադրանքը.

2) եթե արտոնագրի առարկան եղանակ է՝ առանց իր թույլտվության օգտագործել այդ եղանակը և այդ եղանակով անմիջականորեն ստացված արտադրանքի կիրառումը, ներմուծումը, վաճառքի առաջարկությունը, վաճառքը և այլ ձևով քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը։

2. Արտադրանքի ստացման եղանակի արտոնագրի գործողությունը տարածվում է նաև անմիջականորեն այդ եղանակով ստացված արտադրանքի վրա: Ընդ որում, արտադրանքը համարվում է արտոնագրված եղանակով ստացված, եթե ապացուցված չէ, որ դա ստացվել է այլ եղանակով: Այս դեպքում ապացուցման պարտավորությունը դրվում է պատասխանողի վրա, եթե արտոնագրված եղանակով ստացված արտադրանքը նոր է:

3. Արտոնագրից բխող իրավական պահպանության ծավալը որոշվում է հավակնության սահմանման ծավալով։ Գյուտի, օգտակար մոդելի նկարագրությունը և գծագրերն օգտագործվում են հավակնության սահմանման մեկնաբանման համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։