Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Արդյունաբերական նմուշի գրանցման մերժումը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 25. Արդյունաբերական նմուշի գրանցման մերժումը

1. Արդյունաբերական նմուշը չի գրանցվում որպես այդպիսին, եթե՝

1) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով դա արդյունաբերական նմուշ չէ.

2) դա չի համապատասխանում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ մասերի կամ 23-րդ հոդվածի պահանջներին, կամ հակասության մեջ է Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող, ավելի վաղ առաջնության թվական ունեցող մեկ այլ արդյունաբերական նմուշի հետ.

3) դա հակասում է Փարիզյան կոնվենցիայի 6.ter հոդվածի պահանջներին՝ ներկայացվել է առանց համապատասխան իրավասու մարմնի տված թույլտվության.

4) դա ներառում կամ նմանակում է խորհրդանիշներ, խորհրդանշաններ, զինանշաններ, որոնք այլ են, քան Փարիզյան կոնվենցիայի 6.ter հոդվածով սահմանվածները, և որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում հանրության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գրանցման համար առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը.

5) դրա օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին։

2. Որպես արդյունաբերական նմուշ չի կարող գրանցվել այն նմուշը, որը բնութագրվում է միայն տեխնիկական գործառույթով։ Եթե տեխնիկական գործառույթը անմիջականորեն կապված է արտադրանքի արտաքին տեսքի հետ, ապա նա չի կարող պահպանվել որպես արդյունաբերական նմուշ։

3. Որպես արդյունաբերական նմուշ չի կարող գրանցվել այն նմուշը, որը պարտադիր պետք է վերարտադրված լինի իր նույնական ձևով և չափերով, որպեսզի իրը, որում արդյունաբերական նմուշը մարմնավորված կամ օգտագործված է, կարողանա մեխանիկորեն կապակցված կամ տեղադրված լինել ցանկացած այլ իրի մեջ, պայմանով, որ այդ իրերից յուրաքանչյուրը կարողանա կատարել իր գործառույթը։

4. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, նոր և ինքնատիպ արդյունաբերական նմուշը կարող է պահպանվել, եթե այն ծառայում է մոդուլային համակարգում բազմակի մոնտաժման կամ երկուստեք փոխարինելի իրերի կապակցման հնարավորությունն ապահովելուն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։