Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ԳՅՈՒՏԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 59. Արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 59. Արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը

1. Ներկայացված գրավոր ապացույցի և 58-րդ հոդվածում նշված փաստաթղթերի հիման վրա պետական լիազոր մարմինը հրապարակում է արտոնագրաունակության մասին եզրակացությունը, որը հավաստում է, որ՝

1) գյուտը համապատասխանում է սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջներին, և դրա հավակնության սահմանումն ամբողջությամբ համապատասխանում է այդ պահանջներին.

2) գյուտը համապատասխանում է սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջներին մասամբ, և այդ պատճառով դրա հավակնության սահմանման մեջ կատարվում են համապատասխան ճշգրտումներ.

3) հայտի ներկայացման թվականի դրությամբ գյուտը չի համապատասխանում սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների պահանջներին, և տրված արտոնագիրը ճանաչվում է անվավեր։

2. Պետական լիազոր մարմինը չի կարող հրապարակել արտոնագրաունակության մասին եզրակացությունը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե նա նախապես չի ծանուցել արտոնագրատիրոջը՝ հավակնության սահմանման նախատեսվող փոփոխությունների և արտոնագիրն անվավեր ճանաչելու հնարավորության մասին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, հավակնության սահմանումը ճշգրտելու կամ պարզաբանելու առաջարկությամբ։ Այս դեպքում, մինչև արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը, պետական լիազոր մարմինն ստուգում է արտոնագրաունակության մասին այդպիսի եզրակացության հրապարակման համար հիմքերի առկայությունը։ Եթե արտոնագրատերը սահմանված ժամկետում պարզաբանումներ չի ներկայացնում, ապա համարվում է, որ նա համաձայն է արտոնագրաունակության մասին պետական լիազոր մարմնի եզրակացությանը։

3. Հավակնության սահմանումը, որը, արտոնագրաունակության մասին եզրակացության համաձայն, ճշգրտվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան, չի կարող ապահովել ավելի լայն իրավական պահպանություն, քան այն հավակնության սահմանումը, որը հրապարակվել է սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն։

4. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է եռամսյա ժամկետում հայտնել, թե գյուտերից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:

5. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված եռամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը: Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում՝ այն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, հայտի փաստաթղթերում ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։