Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԳՅՈՒՏԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմանները

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 15. Օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմանները

1. Որպես օգտակար մոդել՝ օրենքով սահմանված կարգով պահպանվում է նոր և արդյունաբերորեն կիրառելի այն լուծումը, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես՝ սարքին, նյութին) կամ եղանակին (օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմաններ)։

2. Օգտակար մոդելը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:

3. Տեխնիկայի մակարդակը որոշվում է մինչև օգտակար մոդելի առաջնության թվականը ներկայացված օգտակար մոդելի հետ նույնանշանակ միջոցների մասին աշխարհում հրապարակված հանրամատչելի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում այդպիսի միջոցների կիրառման մասին տեղեկություններով: Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև պետական լիազոր մարմին ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը պետական լիազոր մարմինը կհրապարակի հետագայում:

4. Արտոնագրաունակ օգտակար մոդելներ չեն համարվում՝

1) կենսաբանական նյութին վերաբերող տեխնիկական լուծումները.

2) քիմիական կամ դեղագործական նյութերին կամ եղանակներին վերաբերող տեխնիկական լուծումները, ինչպես նաև մարդու և կենդանիների բուժման եղանակները.

3) սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված օբյեկտները։

5. Սույն օրենքի դրույթները, որոնք վերաբերում են գյուտերին, օգտակար մոդելների նկատմամբ կիրառվում են mutatis mutandis, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։