Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՀԱՅՏԸ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 44. Իրավունքների վաղաժամկետ դադարեցումը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 44. Իրավունքների վաղաժամկետ դադարեցումը

1. Գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի նկատմամբ տրամադրված իրավունքները դադարեցվում են վաղաժամկետ, եթե`

1) իրավատերը դրանցից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել պետական լիազոր մարմին։ Այս դեպքում արտոնագրի կամ վկայագրի նկատմամբ նա կորցնում է իր իրավունքը դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.

2) արտոնագիրը կամ վկայագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքը սահմանված ժամկետներում չի վճարվել.

3) սույն օրենքով նախատեսված դեպքերում դատարանը կայացրել է համապատասխան վճիռ, կամ պետական լիազոր մարմինը սահմանված կարգով ընդունել է համապատասխան որոշում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։