Հոդված 31. Ժամանակավոր իրավական պահպանությունը որոշ միջազգային ցուցահանդեսներում
Հոդված 31. Ժամանակավոր իրավական պահպանությունը որոշ միջազգային ցուցահանդեսներում
1. Անձը, որը գյուտը, օգտակար մոդելը կամ իրի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրում է պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետությունում կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետությունում, կարող է ցուցահանդեսի փակման օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել՝ խնդրարկելով առաջնություն, որը սահմանվում է ցուցահանդեսում գյուտը, օգտակար մոդելը կամ արտադրանքի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրման առաջին օրով (ցուցահանդեսային առաջնություն)։
2. Անձը, որը, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, խնդրարկում է ցուցահանդեսային առաջնություն, պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելիս նշում է ցուցահանդեսի տեսակը, դրա անցկացման վայրը, բացման և փակման թվականները, ցուցադրման առաջին օրը և ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիր, որը տրվել է ցուցահանդեսն անցկացրած մարմնի կողմից։ Նշված պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրվում։
3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն` խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի երկարաձգում սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միջազգային առաջնության խնդրարկման ժամկետը։