Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԳՅՈՒՏԻ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. Նորությունը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 11. Նորությունը

1. Գյուտը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:

2. Տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության թվականն աշխարհում բանավոր կամ գրավոր բացահայտման, կամ ցանկացած այլ միջոցով հանրամատչելի դարձած տեխնիկայի տվյալ բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն: Հանրամատչելի են համարվում տեղեկատվության աղբյուրների մեջ բերված տեղեկությունները, որոնց բովանդակությանը ցանկացած անձ կարող է ծանոթանալ անմիջականորեն կամ դրա մասին ծանուցվել օրինական ճանապարհով, ընդ որում, բաց օգտագործմամբ հանրամատչելի դարձած լուծումները ներառվում են տեխնիկայի մակարդակում, եթե այդպիսի օգտագործումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում։

3. Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև պետական լիազոր մարմին ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը պետական լիազոր մարմինը կհրապարակի հետագայում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։