Գլուխ 3 · ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. Արդյունաբերական նմուշի վկայագրի գործողության ժամկետը
Հոդված 29. Արդյունաբերական նմուշի վկայագրի գործողության ժամկետը
1. Արդյունաբերական նմուշը կարող է պահպանվել հայտի ներկայացման թվականից սկսած 5 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։
2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի համաձայն` արդյունաբերական նմուշի իրավատերը կարող է երկարաձգել դրա պահպանության ժամկետը մեկ կամ մի քանի անգամ, յուրաքանչյուր անգամ հինգ տարի ժամկետով, ընդհանուր առմամբ մինչև հայտի ներկայացման թվականից քսանհինգ տարին լրանալը։
3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես համալիր (բարդ) իր պահպանվող արդյունաբերական նմուշի վկայագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ մասնակիորեն՝ միայն դրա որոշ բաղադրիչների համար։