Հոդված 36. Սահմանված ժամկետները խախտելու դեպքում հայտով գործավարությունը
Հոդված 36. Սահմանված ժամկետները խախտելու դեպքում հայտով գործավարությունը
1. Հայտատուն, որը սահմանված ժամկետում չի կատարել արդյունաբերական սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների ձեռքբերման գործընթացներին առնչվող պարտադիր գործողությունները, որի հետևանքով կորցրել է հայտի նկատմամբ ունեցած իրավունքը, կարող է դիմել պետական լիազոր մարմին՝ իր իրավունքը վերականգնելու և հայտով գործավարությունը շարունակելու խնդրանքով։
2. Հայտի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտման և դրա իրավական հետևանքների մասին ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, հայտատուն պետք է ավարտի չկատարված գործողությունը և վճարի օրենքով սահմանված պետական տուրքը։ Նշված ժամկետում պահանջվող գործողությունը չկատարելու և համապատասխան պետական տուրքը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։
3. Պետական լիազոր մարմինը չի կարող բավարարել հետագա գործավարությունը շարունակելու մասին հայտատուի դիմումը, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի, ինչպես նաև առարկության կամ հայցի ներկայացման կամ բաց թողնված ժամկետի վերականգնման կամ խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման կամ առաջնության իրավունքի վերականգնման ժամկետների խախտմանը։
4. Եթե պետական լիազոր մարմինն ստացել է հետագա գործավարությունը շարունակելու մասին դիմում, ապա սույն օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասը կիրառվում է mutatis mutandis։