Հոդված 51. Հայտի փորձաքննությունը
Հոդված 51. Հայտի փորձաքննությունը
1. Եթե հայտը համապատասխանում է սույն օրենքի 46-րդ հոդվածի պահանջներին, ապա պետական լիազոր մարմինն անցկացնում է փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է հայտի, լրացուցիչ նյութերի կամ ապացույցների բովանդակության և ձևի համապատասխանությունը սույն օրենքով և կարգով սահմանված պահանջներին։
2. Պետական լիազոր մարմինն ստուգում է նաև գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված պահանջներին և վճարված պետական տուրքերի համապատասխանությունը օրենքով սահմանված չափերին, ներառյալ` սույն օրենքի 67-րդ հոդվածի 6-րդ և 68-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն` տարեկան պետական տուրքերը։
3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվի, որ հայտում, լրացումներում կամ ապացույցներում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում՝ ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ:
4. Սահմանված ժամկետում հարցման մեջ նշված բոլոր թերությունները հայտատուի կողմից չվերացվելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, բացառությամբ սույն օրենքի 73-րդ և 74-րդ հոդվածներում նշված դեպքերի։
5. Եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ հայտի փաստաթղթերը, լրացումները, ապացույցներն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են սույն օրենքով և կարգով սահմանված պահանջներին, ապա նա գործավարությունը շարունակում է սույն օրենքով սահմանված կարգով: