Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 9.32-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 9.32
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարմաշեն համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարապատ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Լուսաղբյուր, «Գ»-«Դ» հատվածով` Խնկոյան համայնքներին, հարավից «Դ»-«Ե» հատվածով՝ Ախուրյան, «Ե»-«Զ» հատվածով՝ Գյումրի համայնքներին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով՝ Առափի, «Է»-«Ը» հատվածով՝ Հայկավան և «Ը»-«Ա» հատվածով՝ Ամասիա համայնքներին:»: