Հոդված 38
Հոդված 38.
Օրենքի 16.51-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.51
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեծավան համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Սարչապետ համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Տաշիր համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին:»: