Հոդված 37
Հոդված 37.
Օրենքի 16.34-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.34
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Լոռի Բերդ համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սարչապետ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Օձուն համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Գյուլագարակ համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով՝ Ստեփանավան, «Ե»-«Ա» հատվածով՝ Տաշիր համայնքներին:»: