Հոդված 35
Հոդված 35.
Օրենքի 16.5-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.5
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Տաշիր համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մեծավան համայնքին, հյուսիսից և հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Սարչապետ համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Լոռի Բերդ համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով՝ Ստեփանավան համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին:»: