Հոդված 45
Հոդված 45.
Օրենքի 17.1-ին հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 17.1
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Կապան համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Գորիս համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ պետական սահմանին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Մեղրի համայնքին, արևմուտքից, «Դ»-«Ե» հատվածով՝ Քաջարան համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Տաթև համայնքին:»: