Հոդված 21
Հոդված 21.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.37-րդ հավելվածով.
«Հավելված 13.37
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արենի համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Եղեգիս համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Գլաձոր համայնքին, «Դ»-«Ե» հատվածով՝ Եղեգնաձոր համայնքին, «Ե»-«Զ» հատվածով՝ Մալիշկա համայնքին, «Զ»-«Է» հատվածով՝ Ազատեկ համայնքին, հարավից «Է»-«Ը» հատվածով՝ Խնձորուտ համայնքին, հարավից և արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով՝ պետական սահմանին, արևմուտքից «Թ»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին:»: