Հոդված 23
Հոդված 23.
Օրենքի 14.26-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 14.26
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծաղկահովիտ համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:
Համայնքը հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» և «Բ»-«Գ» հատվածներով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Ալագյազ համայնքին, հարավ-արևելքից և հարավից «Դ»-«Ե» հատվածով` Ապարան համայնքին, հարավից «Ե»-«Զ», արևմուտքից «Զ»-«Է», հյուսիս-արևմուտքից «Է»-«Ը» և «Ը»-«Ա» հատվածներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին:»: