Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.84-րդ հավելվածով.

«Հավելված 15.84

«Հայաստանի Հանրապետության

վարչատարածքային բաժանման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վարդենիս համայնքը գտնվում է մարզի հարավարևելյան մասում:

Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Փոքր Մասրիկ համայնքին, «Բ»-«Գ» հատվածով՝ Մեծ Մասրիկ համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Գեղամասար համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» հատվածով` պետական սահմանին, հարավից և հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Ակունք համայնքին, արևմուտքից «Զ»-«Է» հատվածով՝ Խաչաղբյուր, «Է»-«Ը» հատվածով՝ Լուսակունք համայնքներին, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Ը»-«Ա» հատվածով՝ Նորակերտ համայնքին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։