Հոդված 9
Հոդված 9.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.45-րդ հավելվածով.
«Հավելված 8.45
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Չարենցավան համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Մեղրաձոր համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Ծաղկաձոր համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Չարենցավան, «Դ»-«Ե» հատվածով՝ Քաղսի համայնքներին, արևելքից «Ե»-«Զ» և «Զ»-«Է» հատվածներով՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, հարավից «Է»-«Ը» հատվածով՝ Ակունք, «Ը»-«Թ» հատվածով՝ Բյուրեղավան համայնքներին, արևմուտքից «Թ»-«Ժ» հատվածով՝ Արգել, «Ժ»-«Ի» հատվածով՝ Քարաշամբ, «Ի»-«Լ» հատվածով՝ Թեղենիք, «Լ»-«Խ» հատվածով՝ Եղվարդ համայնքներին, հյուսիս-արևմուտքից «Խ»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին:»: