Հոդված 40
Հոդված 40.
Օրենքի 16.76-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.76
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՁՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Օձուն համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ալավերդի համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Թումանյան, «Գ»-«Դ» հատվածով` Դսեղ, «Դ»-«Ե» հատվածով՝ Ձորագետ համայնքներին, հարավից «Ե»-«Զ» հատվածով՝ Ձորագյուղ համայնքին, հարավ-արևմուտքից «Զ»-«Է» հատվածով՝ Գյուլագարակ համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով՝ Լոռի Բերդ համայնքին, հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով՝ Սարչապետ համայնքին:»: