Հոդված 27
Հոդված 27.
Օրենքի 15.3-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 15.3
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ճամբարակ համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» և «Բ»-«Գ» հատվածներով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` պետական սահմանին, հարավից «Դ»-«Ե» հատվածով` Շողակաթ համայնքին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Սևանա լճին, «Զ»-«Ա» հատվածով՝ Ծովագյուղ համայնքին:»: