Հոդված 26
Հոդված 26.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.65-րդ հավելվածով.
«Հավելված 14.65
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ալագյազ համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:
Համայնքը հյուսիս-արևմուտքից, հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ», «Բ»-«Գ», «Գ»-«Դ», «Դ»-«Ե», «Ե»-«Զ», «Զ»-«Է», «Է»-«Ը» հատվածներով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին, արևելքից «Ը»-«Թ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին, «Թ»-«Ժ» հատվածով՝ Մելիքգյուղ համայնքին, հարավից «Ժ»-«Ի» հատվածով` Ապարան համայնքին, արևմուտքից «Ի»-«Ա» հատվածով` Ծաղկահովիտ համայնքին:»: