Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 8.35-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 8.35
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ջրվեժ համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Առինջ, «Բ»-«Գ» հատվածով՝ Մայակովսկի, «Գ»-«Դ» հատվածով` Արամուս համայնքներին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով՝ Կամարիս համայնքին, հարավից «Ե»-«Զ» հատվածով՝ Գեղադիր, «Զ»-«Է» հատվածով՝ Ողջաբերդ համայնքներին և արևմուտքից «Է»-«Ա» հատվածով՝ Երևան քաղաքին:»: