Հոդված 14
Հոդված 14.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.51-րդ հավելվածով.
«Հավելված 9.51
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Անի համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Երազգավորս, «Բ»-«Գ» հատվածով՝ Բայանդուր, «Գ»-«Դ» հատվածով` Բենիամին համայնքներին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով՝ Լուսակերտ, «Ե»-«Զ» հատվածով՝ Հոռոմ, «Զ»-«Է» հատվածով՝ Հայրենյաց, «Է»-«Ը» հատվածով՝ Հայկասար, «Ը»-«Թ» հատվածով՝ Պեմզաշեն, «Թ»-«Ժ» հատվածով՝ Լեռնակերտ, «Ժ»-«Ի» հատվածով՝ Հառիճ համայնքներին, «Ի»-«Լ», «Լ»-«Խ», «Խ»-«Ծ», «Ծ»-«Կ», «Կ»-«Հ», «Հ»-«Ձ», «Ձ»-«Ղ» և «Ղ»-«Ճ» հատվածներով՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, արևմուտքից «Ճ»-«Ա» հատվածով՝ պետական սահմանին (Թուրքիայի Հանրապետություն):»: