Հոդված 42
Հոդված 42.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.78-րդ հավելվածով.
«Հավելված 16.78
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ստեփանավան համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տաշիր համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Լոռի Բերդ համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Գյուլագարակ, «Դ»-«Ե» հատվածով՝ Սարահարթ, «Ե»-«Զ» հատվածով՝ Գոգարան, «Զ»-«Է» հատվածով՝ Մեծ Պարնի համայնքներին, արևմուտքից «Է»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին:»: