Հոդված 24
Հոդված 24.
Օրենքի 14.64-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 14.64
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ապարան համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ալագյազ, «Բ»-«Գ» հատվածով` Մելիքգյուղ համայնքներին, արևելքից «Գ»-«Դ», «Դ»-«Ե», «Ե»-«Զ» հատվածներով՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին, հարավից «Զ»-«Է» հատվածով՝ Կարբի, «Է»-«Ը» հատվածով՝ Օհանավան, «Ը»-«Թ» հատվածով՝ Սաղմոսավան համայնքներին, հարավ-արևմուտքից «Թ»-«Ժ» հատվածով՝ Օհանավան համայնքին, արևմուտքից «Ժ»-«Ի» հատվածով՝ Ուշի, «Ի»-«Ա» հատվածով՝ Ծաղկահովիտ համայնքներին:»: