Հոդված 36
Հոդված 36.
Օրենքի 16.21-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.21
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գյուլագարակ համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ստեփանավան համայնքին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Լոռի Բերդ համայնքին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Օձուն համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով՝ Ձորագյուղ համայնքին, հարավ-արևելքից «Ե»-«Զ» հատվածով՝ Անտառամուտ, «Զ»-«Է» հատվածով՝ Վահագնի համայնքներին, հարավ-արևմուտքից «Է»-«Ը» հատվածով՝ Բազում համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով՝ Ազնվաձոր, «Թ»-«Ժ» հատվածով՝ Արջուտ համայնքներին, հյուսիս-արևմուտքից «Ժ»-«Ի» հատվածով՝ Նոր Խաչակապ, «Ի»-«Լ» հատվածով՝ Արևաշող, «Լ»-«Խ» հատվածով՝ Շենավան, «Խ»-«Ա» հատվածով՝ Սարահարթ համայնքներին:»: