Հոդված 46
Հոդված 46.
Օրենքի 17.3-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 17.3
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Քաջարան համայնքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Սիսիան, «Բ»-«Գ» հատվածով՝ Տաթև համայնքներին, արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Կապան համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով՝ Մեղրի համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ պետական սահմանին:»: