Հոդված 11
Հոդված 11.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.46-րդ հավելվածով.
«Հավելված 8.46
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ակունք համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Չարենցավան համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Գեղաշեն, «Դ»-«Ե» հատվածով՝ Կամարիս, «Ե»-«Զ» հատվածով՝ Կաթնաղբյուր, «Զ»-«Է» հատվածով՝ Արամուս, «Է»-«Ը» հատվածով՝ Մայակովսկի համայնքներին, հարավ-արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով՝ Բալահովիտ, «Թ»-«Ժ» հատվածով՝ Աբովյան համայնքներին, արևմուտքից «Ժ»-«Ի» հատվածով՝ Արզնի և «Ի»-«Ա» հատվածով՝ Բյուրեղավան համայնքներին:»: