Հոդված 17
Հոդված 17.
Օրենքի 13.12-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 13.12
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գլաձոր համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Եղեգիս համայնքին, արևելքից և հարավից «Բ»-«Գ» հատվածով՝ Մալիշկա համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Եղեգնաձոր համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ Արենի համայնքին:»: