Հոդված 19
Հոդված 19.
Օրենքի 13.28-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 13.28
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Եղեգիս համայնքը գտնվում է մարզի կենտրոնական մասում:
Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Ջերմուկ համայնքին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով՝ Մալիշկա համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով՝ Գլաձոր համայնքին, հարավ-արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Արենի համայնքին, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Զ»-«Է», «Է»-«Ը», «Ը»-«Թ», «Թ»-«Ժ» և «Ժ»-«Ա» հատվածներով՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին:»: