Հոդված 28
Հոդված 28.
Օրենքի 15.20-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 15.20
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԵՂԱՄԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գեղամասար համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսիս-արևելքից և արևելքից «Ա»-«Բ» և «Բ»-«Գ» հատվածներով սահմանակից է պետական սահմանին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Վարդենիս համայնքին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Մեծ Մասրիկ համայնքին, «Ե»-«Զ» հատվածով՝ Վարդենիս համայնքին, «Զ»-«Է» հատվածով՝ Նորակերտ համայնքին, «Է»-«Ը» հատվածով՝ Սևանա լճին, հյուսիս-արևմուտքից «Ը»-«Ա» հատվածով՝ Շողակաթ համայնքին:»: