Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 8.2-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 8.2
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Եղվարդ համայնքը գտնվում է մարզի արևմտյան մասում:
Համայնքը հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Չարենցավան համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Թեղենիք, «Գ»-«Դ» հատվածով` Քարաշամբ, «Դ»-«Ե» հատվածով՝ Նոր Գեղի, «Ե»-«Զ» հատվածով՝ Նոր Արտամետ, «Զ»-«Է» հատվածով՝ Մրգաշեն, «Է»-«Ը» հատվածով՝ Քանաքեռավան համայնքներին, հարավից «Ը»-«Թ» հատվածով՝ Երևան քաղաքին, արևմուտքից «Թ»-«Ժ» հատվածով՝ Քասախ, «Ժ»-«Ի» հատվածով՝ Պռոշյան համայնքներին, «Ի»-«Լ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, «Լ»-«Խ» հատվածով՝ Նոր Երզնկա համայնքին, «Խ»-«Ծ» և «Ծ»-«Ա» հատվածներով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին:»: