Հոդված 30
Հոդված 30.
Օրենքի 15.68-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 15.68
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՂԱԿԱԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Շողակաթ համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Ճամբարակ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ պետական սահմանին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Գեղամասար համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Սևանա լճին:»: