Հոդված 33
Հոդված 33.
Օրենքի 16.1-ին հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.1
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ալավերդի համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Ախթալա համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Շնող համայնքին, հարավ-արևելքից «Դ»-«Ե» և «Ե»-«Զ» հատվածներով՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին, հարավից «Զ»-«Է» հատվածով՝ Թումանյան համայնքին, արևմուտքից «Է»-«Ը» հատվածով՝ Օձուն, «Ը»-«Ա» հատվածով՝ Սարչապետ համայնքներին:»: