Հոդված 34
Հոդված 34.
Օրենքի 16.2-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.2
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ախթալա համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, հյուսիս-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Շնող համայնքին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ Ալավերդի համայնքին:»: