Հոդված 39
Հոդված 39.
Օրենքի 16.60-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.60
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Շնող համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը արևելքից և հարավից «Ա»-«Բ», «Բ»-«Գ», «Գ»-«Դ», «Դ»-«Ե» հատվածներով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին, արևմուտքից «Ե»-«Զ» հատվածով՝ Ալավերդի համայնքին, հյուսիս-արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով՝ Ախթալա համայնքին:»: