Հոդված 44
Հոդված 44.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.79-րդ հավելվածով.
«Հավելված 16.79
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍԱՐՉԱՊԵՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սարչապետ համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Ալավերդի, «Գ»-«Դ» հատվածով` Օձուն համայնքներին, հարավից «Դ»-«Ե» հատվածով՝ Լոռի Բերդ, «Ե»-«Զ» հատվածով՝ Տաշիր համայնքներին, արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով՝ Մեծավան համայնքին:»: