Հոդված 50
Հոդված 50.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.53-րդ հավելվածով.
«Հավելված 18.53
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Բերդ համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից, հյուսիս-արևելքից և հարավ-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, հարավ-արևմուտքից «Բ»-«Գ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Դիլիջան, «Դ»-«Ե» հատվածով՝ Գանձաքար, «Ե»-«Զ» հատվածով՝ Լուսահովիտ, «Զ»-«Է» հատվածով՝ Խաշթառակ համայնքներին, հյուսիս-արևմուտքից «Է»-«Ա», հատվածով՝ Վազաշեն համայնքին:»: