Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) 3-րդ հոդվածում`
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) 3-րդ հոդվածում`
1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգն իրավունքի նորմերով կարգավորվող Հայաստանի Հանրապետության տնտեսական հարաբերությունների և Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի վրա հիմնված հետևյալ երկու մակարդակի բյուջեների ամբողջությունն է`
ա) առաջին մակարդակ` պետական բյուջե.
բ) երկրորդ մակարդակ` համայնքների բյուջեներ:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հայաստանի Հանրապետությունում բյուջետային համակարգը հիմնվում է հետևյալ ընդհանուր սկզբունքների վրա`
ա) բյուջետային համակարգի միասնականություն.
բ) բյուջետային համակարգի մեջ մտնող տարբեր մակարդակների բյուջեների միջև բյուջետային մուտքերի և ելքերի տարանջատում.
գ) բյուջեների ինքնուրույնություն.
դ) բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվություն.
ե) բյուջեների հաշվեկշռվածություն.
զ) բյուջետային ելքերի ամբողջական (համախառն) ծածկվածություն.
է) բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետություն.
ը) բյուջեների հրապարակայնություն.
թ) բյուջետային միջոցների հասցեագրվածություն և նպատակայնություն.
ժ) բյուջեների իրատեսություն:»: