ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)
Հոդված 125. Որդեգրողներին որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառելը
Հոդված 125. Որդեգրողներին որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառելը
1. Ծննդի պետական գրանցման գրքում որդեգրողը գրառվում է որպես որդեգրված երեխայի ծնող:
2. Որդեգրման մասին տեղյակ որդեգրված երեխայի նկատմամբ նման գրառում կատարելու համար անհրաժեշտ է երեխայի համաձայնությունը, բացի սույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերից։
3. Որպես որդեգրված երեխայի ծնողներ գրառվելու անհրաժեշտությունը նշվում է երեխային որդեգրելու մասին դատարանի վճռի մեջ։
(125-րդ հոդվածը փոփ., խմբ. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)