ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ԸՆՏԱՆԻՔԻ ՄՅՈՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 83. Պապերի և տատերի ապրուստը հոգալու` թոռների պարտականությունը
Հոդված 83. Պապերի և տատերի ապրուստը հոգալու` թոռների պարտականությունը
(վերնագիրը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն)
Օգնության կարիք ունեցող անաշխատունակ պապերը և տատերն իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց) ապրուստի միջոց ստանալու անհնարինության դեպքում անհրաժեշտ միջոցներ ունեցող իրենց չափահաս աշխատունակ թոռներից դատական կարգով ալիմենտ ստանալու իրավունք ունեն։
(83-րդ հոդվածը փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն)
(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)