Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 10 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 44. Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը

գործել է մինչև 2026-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 44. Սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը

1. Երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը ընտանիքում, դատական և այլ մարմիններում։

1.1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը օրենքով նախատեսված դեպքերում ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի:

2. (մասն ուժը կորցրել է 22.10.25 ՀՕ-363-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 22.10.25 ՀՕ-363-Ն)

4. Երեխայի կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը լսելիս կամ տեսաձայնագրությունը վերարտադրելիս խնամակալության և հոգաբարձության մարմինը, դատարանը կամ այլ մարմիններ և կազմակերպություններ, որոնք ապահովում են սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը, կամ պետք է լսեն այդ կարծիքը, ներգրավում են մանկական հոգեբան կամ սոցիալական աշխատող, որի գրավոր կամ բանավոր կարծիքին ներկայացվող պահանջները սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը:

5. Երեխայի տրամադրած գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր կամ տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր, ներառյալ՝ տեսաձայնագրությամբ ամրագրված կարծիքով, որն արձանագրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի, դատարանի կամ երեխայի կարծիքը լսելու կարիք կամ պարտականություն ունեցող այլ մարմինների և կազմակերպությունների կողմից:

(44-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ., լրաց. 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։