ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 15 · ԱԼԻՄԵՆՏ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 87. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կնքումը
Հոդված 87. Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կնքումը
Ալիմենտ վճարելու վերաբերյալ (ալիմենտի չափի, վճարման պայմանների ու կարգի մասին) համաձայնությունը կնքվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի և խնամակալի (ալիմենտ ստացողի) միջև, իսկ ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձի և (կամ) ալիմենտ ստացողի անգործունակ լինելու դեպքում՝ այդ անձանց օրինական ներկայացուցիչների միջև։ Սահմանափակ գործունակ անձինք ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն են կնքում իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ։
(87-րդ հոդվածը լրաց. 08.02.11 ՀՕ-46-Ն)