Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)

Հոդված 130. Երեխայի որդեգրումը վերացնելու հիմքերը

գործել է մինչև 2026-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 130. Երեխայի որդեգրումը վերացնելու հիմքերը

1. Հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը` երեխայի որդեգրումը կարող է վերացվել, եթե որդեգրողը`

1) խուսափում է իր վրա դրված ծնողական պարտականությունները կատարելուց.

2) չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.

3) երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողության իրականացմանը խոչընդոտելու համար որդեգրողը վարչական պատասխանատվության է ենթարկվել և 15-օրյա ժամկետում չի կատարել ստանձնած պարտավորությունը.

4) առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.

5) մեկ տարի անընդմեջ առանց հարգելի պատճառի հրաժարվում է վերցնել իր երեխային շուրջօրյա խնամք տրամադրող հաստատությունից կամ ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունից.

6) չարաշահում է իր ծնողական իրավունքները, այդ թվում` իր վարքագծով վնասակար ազդեցություն է գործում երեխայի վրա.

7) (կետն ուժը կորցրել է 22.10.25 ՀՕ-363-Ն)

8) (կետն ուժը կորցրել է 22.10.25 ՀՕ-363-Ն)

9) դաժանաբար է վարվում երեխայի հետ, մասնավորապես`

ա. պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,

բ. հոգեբանական բռնություն է գործադրում նրա նկատմամբ, այն է` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը.

10) դատարանի կողմից մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված ծնողի ներկայանալու հիմքով դատարանի համապատասխան վճիռը նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վերացվել է, և այդ ծնողը դիմել է դատարան որդեգրումը վերացնելու նպատակով.

11) դատարանի դատական ակտի համաձայն անգործունակ ճանաչված ծնողի գործունակությունը վերականգնվել է, և այդ ծնողը դիմել է դատարան որդեգրումը վերացնելու նպատակով:

2. Որդեգրումը վերացվում է, եթե որդեգրողը դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար:

(130-րդ հոդվածը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ. 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։